Լրահոս
Օրվա լրահոսը

Մնաց 8 ստորագրություն

Փետրվար 08,2017 13:38

Այսօր, ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են եվս երկու պատգամավոր`Խաչատուր Քոքոբելյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: Այդ մասին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Այդպիսով, ՍԴ դիմելու համար ստորգրած պատգամավորների թիվը այժմ 19-նն է: Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն:

Ստորագրություննեի հավքաման համար ժամանակային սահմանափակում չկա: Այսօր արդեն նախաձեռնության երրորդ օրն է:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը միտված է ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությւոնների օրը փոխելու համար:

Ձեւաթղթի տակ, մինչ այս, ստորագրել էին պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Հրանտ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդոմոն Մարուքյանը,  Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ ինքը դեմ չէ ընտրությունների օրը հետաձգելուն, եթե դրան մասնակից բոլոր քաղաքական ուժերը հավաքվեն եւ համապատասխան համաձայնության գան:

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728