Փետրվարի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի շրջանակում իրականացվող երիտասարդ գեղանկարիչների եռօրյա մրցույթի արդյունքները:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, միջոցառումը Սուրբ Սարգսին նվիրված փառատոնի շրջանակներում է, ցուցահանդեսին ներկայացված է 33 մասնակցի 37 աշխատանք, մասնակիցները 16-30 տարեկան են:
Կարդացեք նաև
Ժյուրիի կազմում պրոֆեսիոնալ նկարիչներ էին, ի թիվս այլոց՝ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Լեմս Ներսիսյանը, Աշոտ Համբարձումյանը, Խաչիկ Աբրահամյանը:
Պարոն Մանասյանը նշեց, որ հաղթող նկարների հեղինակները կմասնակցեն փետրվարի 11-ին կայանալիք Խաչերթին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը՝ առաջիկա տեսանյութերում:























































