Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդին փորձել են թունավորել. ԶԼՄ-ներ

Փետրվար 13,2017 14:32

Վրաց պատրիարք Իլյա 2-րդին, ամենայն հավանականությամբ, փորձել են թունավորել, հաղորդում է տեղի «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:  Պատրիարքի անվտանգությունն ուժեղացվել է, նրա անվտանգության ծառայության պետին հարցաքննել են, իսկ պատրիարքարանի գույքի կառվարաման ծառայության ղեկավարը կալանավորվել է:

«Հնարավոր է՝ գործ ունենք պատրիարքի թունավորման փորձի հետ: Սա այն վարկածն է, որը տարածվել է, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում:

Այս պահին պատրիարքը գտնվում է Բեռլինում, նրան սպասվում է լեղապարկի վիրահատության: Պարիարքի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Յակովը հայտնել է, որ Իլյա 2-րդն իրեն «լավ և առույգ է զգում»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵՍԱՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728