Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի  մասին պատմող ֆոտոշարքը՝ Sony 2017 World Photography Awards-ում

Մարտ 02,2017 12:58

Sony World Photography Awards աշխարհի խոշորագույն և հեղինակավոր ֆոտոմրցույթը Յուլյա Գրիգորյանցի լուսանկարներն ընդգրկել է մրցույթի անվանակարգերից մեկի լավագույն տասնյակում, հաղորդում է Asbarez-ը:

«Դատարկության բնակիչները» (Inhabitants of the Empty) խորագրով ֆոտոշարքը պատմում է 1988թ. երկրաշարժից հետո Գյումրիի կյանքի մասին : Գրիգորյանցի լուսանկարները ներառվել են մրցույթի «Առօրյա կյանք» անվանակարգում:

Գրիգորյանցը, որը ծնունդով Հայաստանից է, բայց այժմ բնակվում է Ֆրանսիայում, ֆոտոնախագիծն իրականացրել է Գյումրիում՝ ցուցադրելով քաղաքի կարիքավոր մարդկանց առօրյան, սարսափելի կենսապայմանները:

Ֆոտոմրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել լուսանկարիչներ՝ աշխարհի 183 երկրներից: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 227 հազար լուսանկար: Ֆոտոմրցույթում հաղթած մասնակիցները, որոնք հայտնի կդառնան ապրիլի 20-ին,  կստանան մասնագիտական սարքավորումներ և 25.000 ԱՄՆ դոլար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031