Լրահոս
Օրվա լրահոսը

«Քուրդ-եզդին իրավունք չունի գա մեզի պատգամավոր դառնա». Քյարամ Սլոյան

Մարտ 03,2017 19:44

Եզդիների համայնքի ներկայացուցիչները վրդովված են, որ ՀՀԿ-ն որպես պատգամավորի թեկնածու է ներկայացրել քրդերի, ոչ թե եզդիների:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս կապակցությամբ մանրամասներ ներկայացրեց Մասիսի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանը և վրդովվեց. «Քուրդ-եզդին իրավունք չունի գա մեզի պատգամավոր դառնա: Ինքը մեր ազգի թշնամին է: ՀՀԿ-ն ներկայացրել է քրդամետ Ռուստամ Մախմուդյանին`Ալագյազի գյուղից, բայց նա եզդի չէ, այլ քուրդ: Հարցրեք` ի՞նչ կրոնի դավանում… Եկել եզդի է դառնում: Այսօր շինծու մեզ քրդացնում են»:

Պարոն Սլոյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ կառավարությունն արդեն 25 տարի իրենց նվաստացնում են  քրդերի դեմ.

«Մենք ազգովի պայքարում ենք քրդանալու դեմ: Առանց մեզ հարցնելու բերել քրդին մեզ թեկնածու են ներկայացրել: Քուրդ ազգը պատմություն չունի, Հայաստանում մի քուրդ կա` Կնյազ Հասանովը»:

Հարցին` ո՞րն է  նպատակը ՀՀ ղեկավարության կողմից նման վերաբերմունքի են արժանանում, պարոն Սլոյանը պատասխանեց, թե Քուրդիստանից իրենք ֆինանսավորվում են.

«Մենք բողոքում ենք ՀՀ ղեկավարների դեմ, որ շինծու մեզ քրդացնում են: Այսօր ՀՀ կառավարությունը` նախագահից մինչև ԱԱԾ, կաշառվում են, որ քրդական համայնք ցույց տան Քրդստանին, որ ցույց տան, թե Հայաստանում քուրդ կա: Ինչո՞ւ եք մեզ քրդացնում, հայերի հաշվին սարքեք, ասեք քուրդ են, ասեք, որ Արագածոտնի համայնքի հայերի կեսը քուրդ է, ինչո՞ւ եք մեզ քրդացնում»:

Եզդիների միության փոխնախագահ Գոգո Ասոյանը հայտարարեց, թե այն, որ նման քրդամետ թեկնածու է առաջադրվել, նրա ընտրվելու դեպքում իրենք հետագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնելու:

Դառնալով Ռուստամ Մախմուդյանի թեկնածությանը` պարոն Ասոյանն ընդունեց, որ նա գրագետ մարդ է, բայց միևնույն ժամանակ պնդեց, որ նա եզդի չէ. «Եթե ինքը ճիշտ մարդ է, թող կանգնի ասի, ինչո՞ւ են մեզ` եզդիներիս, քրդացնում»:

Եզդի համայնքի ներկայացուցիչները, հղում կատարելով ՀՀ օրենսդրությանը, փաստեցին, որ ՀՀ խորհրդարանում պետք է ներկայացված լինի մեկ թեկնածու, սակայն ըստ եզդի համայնքի ներկայացուցիչների` մեկ անձը քիչ է, պետք է գոնե երկուսը լինեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031