Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում են Թուրքմենստանի հետ էներգակիրների առևտրի հնարավորությունները

Մարտ 06,2017 14:24

Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաևի հետ։

Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների, մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Առկա են փոխադարձ հետաքրքրություններ՝ համագործակցության վերաբերյալ։ Թուրքմենական կողմը հետաքրքրված է հատկապես գազով տրանսպորտային միջոցների շահագործման հայկական փորձով։

Եռօրյա այցի շրջանակներում քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության մի շարք այլ ձևաչափեր։

 

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031