Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխզիջումները ՀՀ-ին տալու են ճանապարհների բացում, սահմանին զոհերի դադար». «Կոնգրես-ՀԺԿ»-ի քարոզարշավը՝ Ապարանում (Տեսանյութ)

Մարտ 06,2017 14:28

Ապարանի ՀԱԿ գրասենյակից այսօր սկսվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավը: ՀԱԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ մատնանշվեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավանդաբար նախընտրական քարոզարշավը սկսում է Ապարանից: Դաշինքի թեկնածուներն ընդգծեցին, որ իրենք անբիծ անցյալ ունեն եւ հավատում են իրենց հնարավորություններին:

Շեշտելով խաղաղության ամրապնդման կարեւորությունը՝ ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ Մադրիդյան  սկզբունքների վրա հիմնված փոխզիջումային տարբերակին կողմ են ԵԱՀԿ եռանախագահողները. «Փոխզիջումային տարբերակը ՀՀ-ին բերելու է ճանապարհների բացում, տնտեսության զարգացում, սահմանին զոհերի դադարեցում եւ Ղարաբաղի տարածքի անջատում Ադրբեջանից»:

Այնուհետեւ ՀԱԿ անդամներն այցելեցին Ապարանի տարածաշրջանի զոհված ազատամարտիկների շիրիմներին եւ ծաղիկներ խոնարհեցին:

Մանրամասն`  տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031