Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ մի երաժիշտն էր պակասում, էդ էլ եկավ»,-եղվարդցին՝ վարչապետի մասին (Տեսանյութ)

Մարտ 07,2017 14:38

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր շարունակվեց Եղվարդ քաղաքում, որտեղ դաշինքի թեկնածուներ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին բնակիչները դիմավորեցին հարցով՝ «բա ընդդիմությունն ինչո՞ւ չմիավորվեց»:

Թեկնածուները հետաքրքրվեցին, թե բնակիչներն ինչպես են, ինչին ի պատասխան եղվարդցի մի տղամարդ հեգնեց. «Երկիրը՝ լավ, ամեն ինչը՝ ձրի, առանց աշխատանք՝ լավ ենք…»: «Վարչապետն էլ թմբկահարում է»,-շարունակեց Լեւոն Զուրաբյանը՝ նկատի ունենալով « Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը, որում Կարեն Կարապետյանը թմբուկ է նվագում:

«Էդ մի երաժիշտն էր պակասում, էդ էլ եկավ»,-շարունակեց հեգնել եղվարդցին: Դաշինքի թեկնածուները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը: Մասնավորապես Արցախի հակամարտության կարգավորման հարցում բնակիչների մոտ հարցեր առաջացան, ինչի մասին՝ քիչ ուշ:

Կանանցից մեկն էլ մեկընդմեջ ցածրաձայն Արտաշես Գեղամյանին հիշեց, ասելով՝ «դրա նմաննե՜րը, դրա նմաննե՜րը…»:

Մանրամասն`  տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031