Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ այլ դաշտում եմ պատկերացնում, եւ կմնամ այդտեղ. Թեւան Պողոսյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

Մարտ 08,2017 15:49

«Ինձ ավելի շատ պատկերացնում եմ հանրային սեկտորում՝ վերլուծական, հետազոտական աշխատանքներ իրականացնելիս: Ինչու ոչ նաեւ օրինակ ծառայելու, որ եթե եղել ես Ազգային ժողովի պատգամավոր, ապա չի նշանակում կյանքի երազանք, որ միայն ու միայն պետք է այդ պաշտոնում լինես»,- մարտի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով իր ծրագրերին, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա, նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծ նորարարություններ չկան, հիմնականում կրկնություններ են:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է նոր քաղաքական հարթակի ստեղծման մասին, որը կուսակցություն է դառնալու, հարցին, թե հնարավո՞ր է, որ Թեւան Պողոսյանը միանա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Առաջինը՝ մաղթենք բարի երթ, հաջողություն բոլոր նախաձեռնություններին: Ես մի քանի անգամ տարբեր տեղերում տարբեր մարդկանց հետ կապված ասել եմ՝ երազում եմ, որ այնպիսի Հայաստան ունենանք, որ ցանկացած հայ, եթե ունի տեսլական կամ պատկերացումներ, թե ինքը ինչպես կարող է գալ եւ նպաստել երկրի զարգացմանը, ապա որեւէ մի պարագայում մենք չքննարկենք, թե ինչպես կարող էր այդ մարդը դրսից գալ եւ որոշել այսպիսի բան անել: Եթե ունի այդ պատկերացումները, աստված տա, թո՛ղ կարողանա ձեւավորել այն թիմը, պլատֆորմը, կուսակցությունը, ծրագիրը: Հասկանալի է՝ 2017 թվականին այլեւս դժվար մասնակցի, բայց միգուցե ավելի լավ՝ հինգ տարի ժամանակ կունենան, կաշխատեն մինչեւ 2022 թվականը եւ իրենց հայտը կներկայացնեն: Իսկ դրանից հետո հանրությունը ինքը կորոշի այդ ձեւավորված տեսլականը որեւէ մեկին հետաքրքրում է, թե ոչ:

Հնարավո՞ր է համագործակցությունը, թե՞ ոչ. ընդհանրապես ասում են՝ կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, այնուամենայնիվ, ես ինձ այլ դաշտում եմ պատկերացնում, եւ կմնամ այդտեղ այս պարագայում: Առայժմ որեւէ այլ գայթակղություն չունեմ, հատկապես՝ երբ խոսում ենք քաղաքական կուսակցությունների մասին: Ինձ հիմա ավելի հետաքրքիր է ընթացող հինգ տարիների ընթացքում ինչ կարող է լինել: Եվ այստեղ, ինչպես ասացի, ունեմ համակրանք, եւ հուսով եմ շատ երիտասարդներ կունենանք եւ կունենանք նաեւ փոփոխություն Ազգային ժողովում: Եվ այս պարագայում կասեմ, որ մաղթում եմ «Ելք» դաշինքին հաղթանակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031