«Այս մրցանակաբաշխությունը ևս մեկ առիթ է գնահատելու և արժևորելու հայ կնոջ` առավել ևս գյուղատնտեսությամբ զբաղվող կնոջ դերը մեր կյանքում»,- «Գյուղմթերքի կին հերոս 2017» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մրցանակաբաշխությունը իրականացվում է 2011 թ-ից Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից:

«Բոլոր ոլորտներում գյուղատնտեսության, անանասնաբուժության, վերամշակման մեջ, մեծ տեղ ունեն կանայք: Եթե մեր երկրում գյուղատնտեսական արտադրանքը մաքուր է, դրանում ոչ միայն նշանակություն ունի Հայաստանի ջուրը, հողը, այլ նաև հայ կինը, որովհետև այդ տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մեր գյուղմթերքը դառնում է ավելի համեղ, ավելի որակով», – ասաց փոխնախարարը:


Կարդացեք նաև
Նա իր խոսքում ասաց, որ այդ միջոցառումը ոչ միայն նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը , այլև նպաստում է , որ կանայք պայքարեն հավասար իրավունքների և հավասարության համար: Տիկին Հակոբյանը կոչ արեց կանանց լինել ավելի ակտիվ և նախաձեռնող ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում:
«World Vision Armenia» կազմակերպության ներկայացուցիչ Իռենա Բալայանը, որը Սյունիքի մարզի տնտեսական ծրագրերի համակարգողն է, մրցանակաբաշխությանը եկել էր Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղից «օրգանիկ ազնվամորու» բիզնեսով զբաղվող կանանց 9 հոգանոց խմբով:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս ծրագիրը արդյունավետ է այնքանով, որ մոտիվացնում է կանանց. «Մենք էստեղ բերել ենք նաև ազնվամորու մուրաբա: Սա կնպաստի աշխատանքի ճանաչմանը, գնորդների ավելացմանը, ինչու չէ նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրազեկման բարձրացմանը»:
Մրցանակաբաշխության ընթացքում գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասած կանայք ներկայացրին իրենց ապրանքը և կիսվեցին իրենց հաջողության պատմություններով:
Այս տարի «Գյուղմթերքի հերոս կին» կոչմանը արժանացան Հանիսյան Սուսաննան, Ներսիսյան Լարիսան, Աբովյան Ժենիկը, Վիկտորյա Ասրանյանը՝ «ArmAs» գինու և կոնյակի գործարանի տնօրենը, Իռենա Բալայանը և այլք:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ


















































