Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլի չարաշահումից ի՞նչ հիվանդություններ կառաջանան

Մարտ 09,2017 12:30

Ալկոհոլագարությունը՝ ՈսՍՏչՏսՌջՎ, մի հիվանդություն է, որը առաջ է գալիս երկար ժամանակ ալկոհոլային խմիչքների ընդունման հետեւանքով: Այդ ժամանակ մարդը ունենում է անզսպելի հակում դեպի սպիրտային խմիչքները: Այս բոլորը հանգեցնում են նրան, որ առաջանում է մի շարք հիվանդությունների շարան, այն է՝ հոգեբանական ցնցվածություն, սրտանոթային համակարգի խաթարում, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություն (խոց, բորբոքում), լյարդի եւ երիկամների բարդ հիվանդություններ եւ այլն։
Ամենից շատ տառապում է գլխուղեղը եւ ողնուղեղը: Մարդը կորցնում է հիշողությունը, մարդասիրությունը, գթասրտությունը, գթառատությունը եւ դառնում շրջապատի նկատմամբ անտարբեր։

Այս հիվանդության բուժումը պահանջում է երկար ժամանակ եւ անընդհատ, ինչպես հիվանդանոցում՝ անկողնային, այնպես էլ տնային պայմաններում։
Ժողովրդական բժշկությունը առանձնացնում է մեծ ուշադրություն՝ բուժելու այդ սարսափելի, ահավոր ու սոսկալի հիվանդությունը։

Այդ նպատակով դեղաբույսերով բուժումները նպատակ ունեն թունավորված օրգանիզմներից (ալկոհոլով) վերամշակման միջոցով դուրս բերել այդ թունավորումները, որպեսզի վերականգնվի վերը նշված ներքին օրգանների կենսագործունեությունը։
Ալկոհոլից հրաժարվելու արագ տարբերակ է համարվում հետեւյալ պատրաստուկը.
Վերցնել 1 մաս դափնու տերեւներ, 2 մաս մատուտակի արմատներ, աղալ, խառնել իրար եւ 1 ճաշի գդալ խառնուրդը լցնել 2 բաժակ՝ 400 գրամ օղու մեջ եւ դնել 24 ժամ մութ տեղ, ապակյա անոթում թրմվելու: Քամել եւ տալ խմելու 1/2 բաժակ՝ 100 գրամ: Ընդհանրապես 30 րոպե հետո առաջ է գալիս սրտխառնություն եւ փսխում:
Նորից ցանկության դեպքում կրկնել դոզան: Այս անգամ արդեն վերջնականապես կհրաժարվի ալկոհոլ օգտագործելուց:

Ալկոհոլային թունավորումից առաջացած բարձր գրգռվածությունը կարող եք բուժել հետեւյալ բաղադրատոմսով.
1 մաս կատվախոտի արմատ, 2 մաս դաշտային անանուխի տերեւներ, 1 մաս լորենու ծաղիկներ եւ նույնքան էլ սեւ հաղարջի տերեւներ:

Բոլորը աղալ եւ խառնել իրար։ Հումքից 1 ճաշի գդալ լցնել 200 գրամ եռացրած ջրի մեջ, դնել մարմանդ կրակին: Եռացնել 10 րոպե։ Թողնել սառչելու 30 րոպե, որից հետո քամել եւ 1 բաժակ (200 գրամ) թուրմը խմել օրական 2 անգամ, առավոտյան եւ երեկոյան։
Առաջարկվում է նաեւ մեկ այլ հավաքածու.
Առյուծագի 1 մաս, նույնքան խնկածաղիկ եւ դառը օշինդրը, 2 մաս ոսկեհազարուկ եւ նույնքան սրոհունդ: Խորհուրդ է տրվում բոլոր խոտաբույսերի կանաչ մասերը օգտագործել:

Այս բոլորը խառնել իրար եւ օգտագործել թուրմը, բարձր գրգռվածության եւ նաեւ ուժեղ ծխելու ցանկության դեպքում։

Դեղի պատրաստումը. – 1 ճաշի գդալ բույսերի խառնուրդից լցնել 1 բաժակ (200 գրամ) եփած ջրի մեջ, եռացնել 15 րոպե ջրային բաղնիքում, հետո դնել մի կողմ սառչելու 30 րոպե, քամել եւ օգտագործել 1/2 բաժակ օրվա ընթացքում 3-4 անգամ։
Հիշեք նաեւ, որ ցանկացած բուժում սկսելուց անպայման խորհրդակցեք բժշկի հետ. ցանկացած օրգանիզմ յուրահատուկ է եւ անհատական մոտեցում է պահանջում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031