Լրահոս
Օրվա լրահոսը

Քանաքեռում տեղի ունեցած փլուզման հետևանքով 14 բնակիչ է տարհանվել

Մարտ 10,2017 10:52

Մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվականներին, 60 քմ) խոհանոցի (8 քմ) և հյուրասենյակի (16 քմ) երկաթբետոնե հատակը, տուժածներ չկան, առկա է փլուզման վտանգ:

Փրկարարները տարհանել են տան բնակիչներին (8 անչափահաս և 6 չափահաս):

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

 

ՀՀ ԱԻՆ

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031