Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրակաշառքի տասնապատիկը հետ եք տալու՝ առաջիկա 5  տարում». Կիրո Մանոյանը՝ աբովյանցիներին (Տեսանյութ)

Մարտ 11,2017 17:57

«Նախորդ ընտրությունների ՀՅԴ յոթ կետանոց  ծրագրի քառասուն տոկոսն արդեն իսկ իրականացվել է՝ այն ամենը, ինչը վերաբերում է պետական կառավարման համակարգի փոփոխություններին: ԱԺ-ում ունեցել ենք հինգ տոկոս: Կա՞ հինգ տեղ ունեցող մեկ այլ քաղաքական ուժը, որը մեր չափ աշխատել է եւ արդյունք տվել»,-Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, քաղաքագետ Կիրո Մանոյանը:

Նա քաղաքացիներին կոչ արել ընտրել թիմ, ոչ թե վերջին պահին ձեւավորված դաշինքներին, որոնց ներկայացուցիչները ժամանակին տարաձայնություններ են ունեցել միմյանց հետ. «Որոշ կուսակցություններ անուններ են փոխել, բայց դեմքերը նույնն են մնացել: Իսկ մենք նման խնդիր չունենք՝ բաց ճակատով ենք»:

Կիրո Մանոյանը նաեւ բնակիչներին խնդրեց չտրվել նախընտրական խոստումներին. «Եթե կաշառք տան, դուք այդ կաշառքի տասնապատիկը հետ եք տալու՝ առաջիկա հինգ տարիներին»:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն կողմ է Արցախի՝ ՀՀ-ի հետ միավորմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031