«Հանրակրթության բնագավառում արդեն իսկ կիրառվում է «ըստ աշակերտի» ֆինանսավորման սկզբունքը: Յուրաքանչյուր ծնող էլ ինքը կարող է ընտրել՝ ո՞ր դպրոց տանել երեխային»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի կրթական բաղադրիչին (մանրամասն՝ լուսանկարում)՝ ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի ծրագրային մեկ այլ կետին, ըստ որի՝ պետք է սահմանել բարձրագույն կրթության ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի մեկ տոկոսի չափով, Լեւոն Մկրտչյանի խոսքով. «Դա քննարկման խնդիր է, քանի որ պետք է հաշվի առնել բյուջեի հնարավորությունները»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































