Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական եւ ֆրանսիական գիտական ներուժը կօգտագործվի

Մարտ 15,2017 14:37 Share

Aravot.am-ի հետ զրույցում կարեւորելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը եւ մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրումը` Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստն ուրախությամբ նշեց, որ 2 համաձայնագիր վերաբերում է Հայաստանում ֆրանսիական համալսարանին: «Ստորագրվեց համաձայնագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, որը կարևոր է բուհի հետագա զարգացման համար:

Մյուս համաձայնագիրը, որ կնքվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ու Ֆրանսիական գիտական լաբորատորիայի միջեւ, նպատակ ունի օգտագործելով հայկական եւ ֆրանսիական գիտական ներուժը` մասնագետներ պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս դեպքում եւս կտրվի կրկնակի դիպլոմ` հայկական եւ ֆրանսիական»,-ասաց պարոն Լավեստը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել