Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո հասարակական ընդվզումն սկսեց ցույցերով եւ ավարտվեց ցույցերով, ուրեմն այդ կուլմինացիան անցել է. Գարիկ Քեռյան. «Հրապարակ»

Մարտ 21,2017 12:02

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների .եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Արթուր Սարգսյանի մահը զանգվածային բողոքի առիթ դառնա։

«Չեմ կարծում, թե բողոքի հզոր ալիք լինի, որովհետեւ «Սասնա ծռեր»-ի գործողությունների հետ կապված բողոքի կուլմինացիոն կետն անցյալ տարի արտահայտվեց ցույցերով։ Դրանից հետո կարող ենք այդ կուլմինացիան համարել ավարտված։ Ամեն տարի Հայաստանի բանտերում լինում են մահվան դեպքեր, սակայն դրանք չեն ստանում մեծ հնչեղություն։ Իսկ Արթուր Սարգսյանի մահը մեծ հնչեղություն ստացավ, քանի որ նա մասնակցել էր «Սասնա ծռեր»-ի գործողություններին։ Եվ մրցակից ուժերը կիրառում են տարբեր քաղաքական տեխնոլոգիաներ՝ սկսած սեւ PR-ից։ Եվ

դա զուտ հայկական երեւույթ չէ, բոլոր երկրներում էլ այդպես է»,- ասաց Գարիկ Քեռյանը։

Նրա կանխատեսմամբ՝ քաղաքական ուժերից որոշները կօգտագործեն Արթուր Սարգսյանի մահն իրենց քարոզարշավում։

Գարիկ Քեռյանի հետ զրույցում նկատեցինք նաեւ, որ Արթուր Սարգսյանի անունը խորհրդանշական իմաստ է ձեռք բերել հանրության շրջանում, եւ արդեն կա որոշակի ընդվզում այն պաշտոնյաների դեմ, որոնք իրենց գործունեությամբ կամ անգործությամբ մարդուն հասցրին մահվան։ «Դա Ձեր կարծիքն է։ Քաղաքագիտական տեսանկյունից, կարծում եմ, մեծ ընդվզում չի առաջանա»,- ասաց Գարիկ Քեռյանը։

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ Թունիսում տեղի ունեցած նման մի դեպք ամբողջ Թունիսը ոտքի կանգնեցրեց։ Հնարավոր չէ՞, որ մեր երկրում եւս ոտքի կանգնի ժողովուրդը»,- հետաքրքրվեցինք քաղաքագետից։ «Ես չեմ տեսնում նման հնարավորություն։ Եթե «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո հասարակական ընդվզումն սկսեց ցույցերով եւ ավարտվեց ցույցերով, ուրեմն այդ կուլմինացիան անցել է, եւ Արթուր Սարգսյանի մահը դրանց շարունակությունն է»։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031