Սենթ-Լուիսում այսօր մեկնարկում են շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Շրջանաձեւ համակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են այդ երկրի 12-ական լավագույն շախմատիստներ:
Չեմպիոնի կոչումը վիճարկողների մեջ են նաեւ մեր հայրենակիցներ, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ու կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, որոնք բազմաթիվ անգամ հանդես են եկել Միացյալ Նահանգների ազգային հավաքականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                        
 
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   