Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլաքարում դիտորդ է ծեծի ենթարկվել. մանրամասներ (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 15:48

21-րդ ընտրատարածքում ընդգրկված Զոլաքար գյուղի թիվ 21/29 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի կարողանում վերահսկել իրավիճակը:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց 21/29 տեղամասում որպես դիտորդ գրանցված «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիանա Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Լիանա Հովհաննիսյանը ուղիղ եթերով հեռարձակել է տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում, իսկ հանձնաժողովի նախագահը պատճառաբանում է, թե բացատրում է, բայց մարդիկ չեն հասկանում, և ինքը ոչինչ չի կարող անել այս դեպքում:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ նույն տեղամասում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ դիտորդ ծեծի է ենթարկվել ու հեռացվել է տեղամասից, որից հետո վերջինս դիմել է իրավապահ մարմիններին:

«Ես այդ պահին տեղամասում չեմ եղել. օրենքն արգելում է նույն կազմակերպությունից երկու դիտորդի ներկայությունը տեղամասում, հետևաբար, երբ ես եկել եմ այդ տեղամաս, մյուս դիտորդի համար ելք է գրանցվել ու իր փոխարեն ես եմ մտել, ապա, իմ հեռանալուց հետո, ինքը նորից փորձել է գրանցվել և  շարունակել իր դիտորդական առաքելությունը, սակայն նրան մերժել են, հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, թե դիտորդները արդեն չափից դուրս շատ են, ու ծեծելով դուրս են արել իրեն»,-մեզ հետ զրույցում հավելեց Լիանա Հովհաննիսյանը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ 21-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Խանում Ղազարյանից, ով նշեց, թե դիտորդի՝ ծեծի ենթարկվելու մասին տեղեկություն չունեն, իսկ խմբակային քվեարկությունների առնչությամբ հավելեց, թե ստացվել է նման ահազանգ, գնացել են այդ ընտրատեղամաս, և ամեն ինչ շտկվել է. այժմ ամեն բան ընթանում է նորմալ:

Առաջիկայում կփորձենք միջադեպից հավելյալ մանրամասներ ներկայացնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930