Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

Ապրիլ 02,2017 20:45

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

2017    թվականի ապրիլի 2-ին  ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել͵ որ թիվ 16/03 ընտրատեղամասում ժամը 15.48-ին գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։ Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է͵ որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08.15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել  քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930