Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ. եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ

Ապրիլ 04,2017 10:33

ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչի հայտարարությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Ս.թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:

Չնայած որ աննախադեպ քանակի միջազգային և տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխատանքային նպաստավոր միջավայրը, միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները չէին հրավիրվել դիտորդություն իրականացնելու՝ ի հակադրումն 1990 թվականի ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի:

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը ողջունեց բարեփոխումների իրավական շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացված ծրագրի միջոցով:

Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայության՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակավորման վերաբերյալ իրավախախտումների ավելի քիչ դեպքեր:

Եվրոպական միությունը հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային: Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրված նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու ԵՄ օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝ հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության ու Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930