Լրահոս
Օրվա լրահոսը

«Հմուտ ձեռքերով» կազմված լրացուցիչ ցուցակներ

Ապրիլ 04,2017 11:20

Լրացուցիչ ընտրացուցակները Նար-Դոս փողոցի թիվ 33 դպրոցում տեղակայված 9/07 ընտրատեղամասում էին: Խորհրդանշական էր, որ դրանք փակցված էին «Հմուտ ձեռքեր» գրառման տակ. ինչ-որ մեկի «Հմուտ ձեռքերով» 400-ից ավելի անձանց ու հանրապետության տարբեր մարզերում հաշվառման հասցեներով ընտրողների ցուցակները Երեւանի կենտրոնում էին:

Այս ընտրատարածքում Կոնգրեսի վստահված անձը մեզ պատմեց, որ լրացուցիչ ցուցակներով անձինք ուղղորդված գալիս էին քվեարկության, նրանք անգամ պատկերացում չունեին, թե ինչու են այս ընտրատեղամաս եկել, ով է տվել ընտրություն կատարելու համապատասխան փաստաթուղթը: Ուշագրավ է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների փաստաթղթի՝ 9/07 ընտրատեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը 0 է նշված: Շատ «հմուտ ձեռքերով» պատրաստված ցուցակներ էին:

 

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

04,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930