Դերասան Հրանտ Թոխատյանը երեկ տարբեր ԶԼՄ-ների հետ զրույցում պատմում էր, թե ինչպես է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից այս ընտրություններում փորձել դիտորդ լինել Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի եւ սփյուռքից եկած մեր մյուս հայրենակիցների հետ, անցել է բոլոր դասընթացները, ստացել է ուղեցույցերը եւ հանկարծ ընտրություններից երկու օր առաջ նրան մերժել են եւ ասել, որ ինքն ասոցացվում է ՀՀԿ-ի հետ ու չի կարող լինել դիտորդ:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ իրենք ունեն որոշակի չափորոշիչներ, որ մարդը պետք է որեւէ կուսակցության չհարի, բացահայտ չհամակրի եւ անդամ չլինի, նաեւ որեւէ կուսակցության գործառույթ չիրականացնի. «Հրանտ Թոխատյանը, ճիշտ է, գրանցվել է, մասնակցել է դասընթացին, բայց որ ինքը ՀՀԿ-ի ցուցակով է ավագանի, կարող էր լինել, օրինակ, «Բարեւ Երեւանով» էլ ավագանի, բայց այն չափորոշիչը, որ չպիտի որեւէ կուսակցության, որեւէ տեղ ներկայացված լինի, չէինք կարող անտեսել: Այդ դեպքում արդեն էական չէր որ կուսակցությունով է ավագանի: Մենք հետո մեր բոլոր դիտորդներին այդ սկզբունքով ֆիլտրել ենք»:

Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































