Լրահոս
Օրվա լրահոսը

9-րդ անգամ կբացվի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

Ապրիլ 18,2017 13:46

Ապրիլի 18-ին մշակույթի նախարարությունում նախարար Արմեն Ամիրյանը, Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը եւ Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի կազմակերպիչ ու կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը խոսեցին փառատոնից, որը կկայանա ապրիլի 19-ից մայիսի 30-ը: Բացումը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում է:

Ինչպես նշեց տիկին Ավդալյանը, մրցույթ-փառատոնին մասնակցելու ավելի քան 3000 հայտ է ներկայացվել 35 երկրից: Մրցույթը կանցկացվի 5 տարիքային խմբով՚ 19 անվանակարգերով՚ դաշնամուր, լարային գործիքներ, կամերային անսամբլ եւ այլն: Փառատոնային օրերին ժյուրիի անդամները եւ անվանի երաժիշտները Գյումրիում, Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության եւ պատերազմի» խորագրով բարեգործական համերգներով, վարպետության դասերով:

Կարինե Ավդալյանը նաեւ հավելեց, որ փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը՝ նվիրված կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին:

Նա հիշեց իրենց փառատոնի անցյալ տարվա 11-ամյա մասնակից կլարնետահարին` Նոր Հաճնից, որն արդեն վարպետության դասերի է մեկնելու Սանկտ Պետերբուրգ, ապա Սամարա: Շեշտեց, որ փառատոնը յուրատեսակ հարթակ է կարիերայի առումով նոր հորիզոնների:

Շահեն Շահինյանը փառատոնը բացառիկ իրադարձության որակեց: Նաեւ անդրադարձ եղավ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին: Կարինե Ավդալյանը ներկայացրեց իրենց շնորհալի ուսանողներին, որոնց թիվը 250 է, ասաց, որ ուսանողներ ունեն նաեւ Ջավախքից եւ Արցախից:

Արմեն Ամիրյանն էլ փաստեց՚ կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի շրջանավարտները համալրել են ՀՀ լավագույն կոլեկտիվները եւ մեր երկիրը ներկայացնում են «դրսի» փառատոներում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930