Մարդկության համար այսօր թիվ մեկ օրակարգային հարցը ապագայի հարցն է: Այս կարծիքին է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Երեւանում այսօր մեկնարկած «Իրական հեղափոխություն եւ «գունավոր» հեղաշրջում» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ, իր բացման խոսքում Աշոտ Մանուչարյանն ասաց, որ վաղվա օրվա հեռանկարը մարդկության պատմության ընթացքում միշտ է արդիական եղել: Այսօր`առավել ևս:
«Մենք ապրում ենք ու կարծում ենք, որ կյանքն օրինաչափ է: Մարդիկ չեն հասկանում, որ այդ վաղը կարող է չգալ: Մինչդեռ վերջին տասնամյակում մարդու մեջ ոչնչացվում է այն ամենը, ինչը մարդուն դարձնում է մարդ: Մարդը ենթարկվում է մանիպուլյացիայի: Մի քանի տասնամյակ հետո տեխնիկական գործընթացները կբերեն նրան, որ մարդուն իր աշխատավայրում կփոխարինեն մեքենաներն ու ռոբոտները. մարդն աշխարհում այլեւս անելիք չի ունենա»,- ասաց նա:


Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































