Լրահոս
Օրվա լրահոսը

4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը

Ապրիլ 20,2017 17:35

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգի, ծանոթացել հանգստի գոտում տեղադրված նոր խաչքարերին:

Երևանի քաղաքապետարանի հերթական այս նախաձեռնության շրջանակում հանրությանն են ներկայացվել 4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով վերարտադրված խաչքարերը՝ հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանն ու պատմաբան Արգամ Այվազյանը նշել են, որ դրանք Դերջան գավառի Սբ Դավիթ վանքում, Անիի Մխիթարիչի աշտարակի մեջ տեղադրված, Մեծ Հայքի Ճահուկ գավառի Սբ Հովհաննես եկեղեցու հարավային ճակատում և Հին Ջուղայի խորանախաչի խաչհանգույցում տեղադրված խաչքարերի կրկնօրինակներն են, որոնց բնօրինակներից երեքն այսօր գոյություն չունեն, իսկ մեկը՝ Դերջան գավառի Սբ Դավիթ վանքի հարևանությամբ տեղադրված խաչքարի բնօրինակն էլ գտնվում է անմխիթար վիճակում:

Ընդգծելով հայկական մշակույթի յուրօրինակ այս ճյուղի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն պետք է պատշաճ ներկայացվի, այդ թվում նաև որպես հստակ ուղերձ՝ ուղղված մշակութային եղեռնի դատապարտմանը:

Ըստ այդմ, Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով տվյալ հանգստյան գոտում ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների նկատվող ակտիվությունը, պատասխանատուներին հանձնարարել է մասնավորապես հանգստյան և տոն օրերին տարածքում ապահովել համապատասխան մասնագետների առկայությունը, ովքեր կկարողանան լիարժեք ներկայացնել ինչպես արդեն տեղադրված խաչքարերի պատմությունը, այնպես էլ խաչքարագործությունն ընդհանրապես:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930