Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պերմյակովին կարող են տեղափոխել Ռուսաստան. «Ինտերֆաքս»

Մայիս 02,2017 14:48

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերյմակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հայաստանի արդարադատության նախարարությանը:

«Վալերի Պերմյակովը դատապարտվել է թե՛ հայկական, թե՛ ռուսական դատարանների կողմից: Այս պահին քննարկվում է պատժի կրման վայրը կազմակերպելու հարցը»,- ասել են նախարարությունից:

Իր հերթին Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը գործակալությանն ասել է, որ «տեսականորեն Պերմյակովը կարող է ուղարկվել Ռուսաստան»:

«Հստակ տվյալներ առայժմ չկան: Բայց կարող է հաշվի առնվել այն հանգամանքը, որ հայկական դատարանի կողմից գործը քննելու դեպքում նա արդեն կարող է դատապարտվել ռուսական դատարանի կողմից»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ տուժած կողմի վերաքննիչ բողոքը մերժվել է, և այժմ վերջնականորեն պետք է լուծվի պատժի կրման վայրի հարցը:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031