Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղը, որը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի ու այլ ճանաչված մարդկանց ծննդավայրն է, զուրկ է աշխատատեղերից։ Բնակիչների մեծ մասը գյուղատնտեսությամբ չի զբաղվում, քանի որ, ըստ նրանց, բացարձակ ձեռնտու չէ, վարկերի տակ ես հայտնվում, գերադասում են գնալ արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ։

Մեր հարցին, թե ճանաչված պաշտոնյաներ կան ձեր գյուղից, չեն օգնո՞ւմ ձեզ թեկուզև աշխատատեղ գտնելու առումով, գյուղացիներից Ավետիք Հարությունյանն ասաց, որ ոստիկանապետն այդ առումով շատ է օգնում գյուղին։ «Ոստիկաններ շատ ունենք, աղջիկներ էլ ունենք, տղերք էլ ունենք», -ասաց նա։ Նա տեղեկացրեց, որ պաշտոնյաները թեև ոչ հաճախակի, բայց լինում են գյուղում։ «Վերջը իրենց ծննդավայրն է, որոշ չափով քաշում է», -ասաց Ավետիք Հարությունյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































