Նովի Սադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականն այսօր երկու բրոնզե մեդալ նվաճեց:
Երրորդ տեղի համար գոտեմարտում Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում առանց լուրջ ջանքերի հաղթեց թուրք Աբդի Զուռնաչիին, իսկ 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանն առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Կիրիլոս Բինենմպաումի նկատմամբ:
Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ առաջին մեդալները նվաճեց պաշտոնական մրցումներում, ընդ որում երկուսն էլ՝ մեկ օրում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: