Ինչպես տեղեկացրել ենք , այսօր առավոտյան Գյումրու Ղորղանյան փողոցի 1-ին նրբանցք 11 առանձնատանը սպանված են գտել տանտիրոջը՝ 77-ամյա բնակիչ Ստեփան Մարկոսյանին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23-ամյա Հ․-ն, որը տվել է խոստովական ցուցմունք։ Վերջինս մտերմիկ հարաբերության մեջ է գտնվել 77-ամյա Ստեփան Մարկոսյանի հետ։ Նրանց միջև վիճաբանություն է ծագել կենցաղային հարցի շուրջ, որի ժամանակ երիտասարդը դանակահարել է տարեց տղամարդուն։ Հիշեցնենք, որ 77-ամյա տղամարդու դին գտել էին կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Ստեփան Մարկոսյանը առանձնատանը բնակվում էր միայնակ, նրա զավակները արտերկրում են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ