ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ Արցախի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել են դաշինքի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի այցը տարածաշրջան:
«ՆԱՏՕ-ն լիարժեք կերպով պաշտպանում է Մինսկի խմբի ջանքերն այդ ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ այցի նպատակն էր քննարկել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































 
                        
 
                                    
                                    
                                   