Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ» է բացվել:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի կայքի՝ արձանախմբի բացմանը մասնակցել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն:

Նախագծն իրականացրել է թուրք քանդակագործ Մեթին Յուրդանուրը:
Նշյալ հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին: Հրդեհից լրջորեն վնասվել է 1876 թվականին: Վերակառուցվել է 1881 թվականին: Եկեղեցու վերականգնումը սկսվել է 2010 թվականին, երբ Սիվրիհիսարի շրջկենտրոնի սեփականությունը համարվող եկեղեցին հանձնվել է Մշակույթի նախարարությանը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































