Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի եւ կապի նախարարը հույս ունի, որ մոտ ապագայում Լարսին այլընտրանք ճանապարհից լուր կունենանք (Տեսանյութ)

Հուլիս 12,2017 16:43

Այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արձագանքելով ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակմանը, որտեղ պարբերականը նշել էր, թե Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում եւ կողմերը պայմանավորվել են  կյանքի կոչել 2011 թվականին ՌԴ եւ Վրաստանի միջեւ «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքով՝ ասաց, որ Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունները շարունակվում են:

«Առաջինը սա ռուս-վրացական հարաբերություններից է կախված: Աշխատանքներ տարվում են, հուսով ենք, որ մոտ ապագայում կունենանք լուծում»:

Նախարարի խոսքով, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին ակտիվ շինարարություն է գնում: Ըստ Վահան Մարտիրոսյանի, շինարարության ժամկետների ուշացման պատճառ հանդիսացող խնդիրները լուծվել են. «Օրական միջինն անում են 300 մետր բետոնապատում, զուգահեռ պատրաստում են հիմքերը, Գյումրի-Երեւան հատվածը 2019-ի ամռանը պատրաստ կլինի»:

Նախարարն ասաց, որ Իսպանական ընկերությունը, որը նախկինում չարաշահումներ էր թույլ տվել, տուգանվել է, եւ այդ գումարները վճարել է:

Վահան Մարտիրոսյանն անդրադառնալով օդանավակայանի տաքսիների մենաշնորհին, որոնք օդանավակայնում մի քանի անգամ ավել գումար են պահանջում Հայաստանի այս կամ այն վայրը տեղափոխելու համար, ասաց, որ օդանավակայանի տնօրինության հետ խոսել են, որպեսզի այլ տաքսի ծառայություններ էլ հնարավորություն ունենան այդ տարածքում ծառայություն մատուցելու, որպեսզի մրցակցություն լինի, ինչն էլ, ըստ նախարարի, կբերի գների նվազմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31