Լրահոս
Օրվա լրահոսը

 «Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունն ավարտվել է

Հուլիս 17,2017 11:05

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնին մասնակցելու ավելի քան 300 ֆիլմի հայտ է ներկայացրել 59 երկրի ներկայացուցիչ։ Ամենաշատ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Հայաստանից նախնական փուլն անցել է 7 ֆիլմ:

Հաշվի առնելով կինոփառատոնի չափորոշիչներն ու կանոնակարգը՝ նախնական ընտրական փուլն անցել է 39 երկրից 132 ֆիլմ, որոնք կմրցեն «Բովանդակությունը՝ կին», «Ուսանողական» և Հիմնական մրցութային ծրագրերում։

Հիմնական մրցութային ծրագրում մասնակցում են բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):

«Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերի հեղինակները խոսում են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողներն իրենց աշխատանքներով առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման:

«Սոսե 2017» միջազգային կինոփառատոնի նախնական ընտրական փուլն անցած ֆիլմերի ամբողջական ցանկը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31