Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղանիսում հարսը ոստիկանություն է դիմել, որ սկեսուրն իրեն շամփուրով ծեծել է

Հուլիս 17,2017 17:10

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում 29-ամյա հարսը ոստիկանություն է դիմել, հայտնելով, որ իր թոշակառու սկեսուրը խորովածի շամփուրով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում՝ դեմքին:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ գործով նշանակվել է փորձաքննություն, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Բաղանիսից տեղեկացանք, որ այդ ընտանիքում վեճեր հաճախ են լինում:

Ոստիկանություն դիմած, Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկից սերված կինն այդ ընտանիքում թվով 3-րդ հարսն է, մինչ այդ նրա ամուսինը Արմավիրի տարածաշրջանից, հետո՝ Իջեւանի տարածաշրջանից կին է ունեցել, արմավիրցի կնոջից 4 անչափահաս երեխա ունի:

Անչափահաս այդ երեխաներին նույն առանձնատան մեջ  տատն է պահում: Վերջինս երկար տարիներ որպես դայակ աշխատել է մանկապարտեզում, կռվարար բնավորություն չունի:

Բաղանիսից հայտնեցին, որ ընտանեկան վեճից հետո ամուսինը տնից «դուրս է արել» ոստիկանություն դիմած իջեւանցի կնոջը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31