Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը»

Հուլիս 17,2017 18:29

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է ՃՈ և ԱԻՆ հետ համագործակցելով կազմել մայրաքաղաքում վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների վիճակագրությունը: Աշխատանքները կհամակարգի քաղաքապետի խորհրդական,  ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:

«Մեզ համար անչափ կարևոր է մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկության կազմակերպումը, ինչը հաշվի առնելով անհրաժեշտ է ունենալ մայրաքաղաքի փողոցներում և խաչմերուկներում գրանցվող ավտոպատահարների վիճակագրությունը, ինչը թույլ կտա բացահայտել այն վայրերը, որտեղ առավել շատ են գրանցվում նման պատահարներ, երբեմն նաև բերելով անդառնալի հետևանքների: Հետագայում մեր համապատասխան կառույցները կիրականացնեն համապատասխան ուսումնասիրություններ և կփորձենք ՃՈ հետ համատեղ գտնել քաղաքաշինական լուծումներ, որպեսզի տվյալ հատվածներում ապահովենք մեր համաքաղաքացիների անվտանգությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31