Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Վլադիմիր Գասպարյանը զույգ մեխակներով հարգանքի տուրք մատուցեց ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 17,2017 20:24

Ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ վաղ առավոտից մոմավառություն է: Ոստիկաններն իրենց ընտանիքներով՝ կանանց, երեխաների հետ ծաղիկներ են դնում 1 տարի առաջ ՊՊԾ գնդում զոհված իրենց գործընկերների՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի եւ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուշաքարի մոտ, գլուխ խոնարհում եւ հարգանքի տուրք մատուցում:

Ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում հիշատակի միջոցառում անցկացվեց, որին մասնակցում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, 20-ից ավելի պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, քաղաքական եւ հանրային գործիչներ Դավիթ Շահնազարյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք:

 

Բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում էին որեւէ մեկնաբանություն անել, գնահատական տալ: Լրագրողներից խուսափեց նաեւ այդ օրերին ՊՊԾ գնդում պատանդ պահվող Վալերի Օսիպյանը, նա ասաց, որ լռության օր է, չի ուզում որեւէ հարցի պատասխանել:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զոհված ոստիկանների հուշաքարի մոտ երկու կարմիր մեխակ դրեց, խաչակնքվեց, ձեռքը մի քանի անգամ տպտպացրեց կրծքին՝ ի նշան կորստի ցավի եւ հեռացավ:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը խուսափում լրագրողներից: Նա պատասխանեց. «Ոստիկանապետը երբեք չի խուսափում, այսօր հարգանքի միջոցառում է, եւ  ամեն անձ ինքն է որոշում ինչպես անել: Դուք ոստիկանապետին հարցեր տալու հնարավորություններ բազմիցս ունեցել եք, առաջիկայում կունենաք, համբերությամբ զինվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31