Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ն կճանաչի եւ կդատապարտի եզդիների ցեղասպանությունը (Տեսանյութ)

Օգոստոս 03,2017 14:46

Ազգությամբ եզդի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն աշնանը խորհրդարանի դատին կներկայացնի եզդիների ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող նախագիծ: Այսօր այդ մասին պատգամավորն ասաց «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում:

«2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ կատարված դասական ցեղասպանություն էր: Դեռ երեք տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որ արդեն նախաձեռնել էր այդ ոճիրը, բոլոր քրիստոնյաներին առաջարկել էր լքել Իրաքի տարածքը: Բայց եզդիներին ոչ քրիստոնյա` հեթանոս ազգ անվանելով, նրանց անհավատ որակելով, ԻՊ-ն իր առջև նպատակ էր դրել ոչնչացնել եզդիներին»:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացրած ոճիրի արդյունքում շուրջ 300 հազար եզդի դարձել է փախստական, 4000 կանայք դեռ ստրկության մեջ են: Զոհերի մասին հստակ տվյալներ չկան:

Մանրամասները`տեսանյութում


«Մենք հիմա ունենք եզդի մայրեր, քույրեր, որոնք դեռ գերի են, շուրջ 4000 կանայք գտնվում են ստրկության մեջ: Զոհերի թվերի հատ կապված հստակ տվյալները չկան, քանի որ եզդիներ կան, որ այս պահին գուցե սարերում են բնակվում, բայց նրանք ներառված են անհայտ զոհերի թվակազմում: Հստակ կարող եմ ասել, որ միայն Սինջարում 3000-ից ավելի զոհ է եղել»,- ասաց նա:

Ռուստամ Մախմուդյանի կարծիքով, եզդիների նկատմամբ իրականացված ոճրագործությունը 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության չդատապարտման հետևանք է:

Եզդիների նկատմամբ կատարվածի միջազգային անդրադարձերի մասին էլ բանախոսն ասաց, որ ՄԱԿ-ը, գուցե ոչ այդքան անուղղակիորեն, եզդիների նկատմամբ կատարվածը դիտարկել է որպես ցեղասպանություն. «ԱՄՆ նախկին նախագահը եզդիների նկատմամբ կատարվածը դատապարտեց` հայտնելով իրենց պատրաստակամությունն աջակցելու եզդիներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ասաց, որ եզդիների նկատմամբ կատարվածը, որ այլ ինչ է, քան` ցեղասպանություն: Անկախ այս ամենից, ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներն արդեն իսկ տալիս են հարցի պատասխանը՝ սա ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031