Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangi» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:
Նշվել է, որ «Zangi»-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: «Zangi»-ն հնարավորություն է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր:
«Zangi»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ: 2016թ.-ից ընկերությունը մտել է զարգացման նոր փուլ, մասնավորապես, աjն ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։ Այժմ «Zangi»-ն մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծման վրա։
Հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն: Տեղեկացվել է նաև, որ «Zangi»-ի կողմից արհեստական բանականության հիման վրա մշակված «Antiblocking» տեխնոլոգիան թույլ է տալիս գործել մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկրներում։
Հայկական հավելվածն այս տարի ներկայացվել է Բարսելոնայում անցկացված Mobile World Congress-ում և այժմ պատրաստվում է մասնակցել Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































