Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ դեբատների ժամանակ քիչ առաջ բանավեճ տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև: Ադրբեջանական պատվիրակության յոթ անդամներ մեկը մյուսի հետևից Հայաստանի դեմ մեղադրական ելույթներով հանդես եկան:
Զուհալ Ֆատալիևան Հայաստանին մեղադրեց, որ ահաբեկիչներին ապաստան տվող երկիր է, խոսեց Օռլիի օդանավակայանի, Վարուժան Կարապետյանի, Վազգեն Սիսլյանի մասին: Վստահեցրեց, թե Հայաստանն ահաբեկչական պետություն ե:
Ռավշան Ռզաևը (լուսանկարում) հայտարարեց, թե ինքը ծնվել է Շուշիում և չի կարողանում իր հայրենիք գնալ, քանի որ «օկուպանտ» հայերը շրջափակել են իր երկիրը:
Զուհալ Ֆատալիևան խոսեց նաև հայերի իրականացրած «սպանությունների, երեխաների գնդակահարությունների», Խոջալուի դեպքերի մասին, թե իբր այն կազմակերպել են հայերը:


Այնուհետև դիմելով Ռավշան Ռզաևին, ասաց. «Քանի որ իմ ադրբեջանցի գործընկերը ռուսերեն է խոսում, ես նրան կպատասխանեմ ռուսերենով: Ռավշան, վերջապես կողմնորոշվիր` դու որտեղ ես ծնվել: Մի նստաշրջանին հայտարարում ես, որ ծնվել ես Շուշիում, մեկ այլում հայտարարում ես, որ ծնվել ես Սարսանգի ջրամբարի կողքին: Հուսամ, որ մինչև հունվարյան նստաշրջան ժամանակ կունենաս կողմնորոշվելու, թե վերջապես դու որտեղ ես ծնվել և մտածելու, որ անհարմար է ամեն անգամ այս ամբիոնն օգտագործել ապատեղեկատվություն և սուտ տարածելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































