Լրահոս
Օրվա լրահոսը

Համապետական 3-րդ շաբաթօրյակ` Շիրակի մարզում

Հոկտեմբեր 21,2017 15:45

Համապետական շաբաթօրյակն այս անգամ Շիրակի մարզի 79 համայնքներում միավորել էր շուրջ 20 հազար մասնակցի` 335 աշխատանքային տեղամասերում, ինչպես նաև 78 ինքնաթափ մեքենա, 9 բարձիչ մեխանիզմ և 35 էքսկավատոր: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրեց Շիրակ օդանավակայան տանող հատվածում:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց շաբաթօրյակների անցկացումը. «Այս անգամ մենք ընտրել ենք դեպի օդանավակայան գնացող հատվածը, քանի որ մարզ այցելող զբոսաշրջիկի կամ գործարարի հենց աչքի առաջ եթե մենք կեղտադաշտ ենք ի ցույց դնում, ապա հավանականությունը, որ մարդիկ կրկին կայցելեն մեր մարզ կամ գործարարությամբ կզբաղվեն, խիստ ընկնում է:

Այսպիսի շաբաթօրյակները, հատկապես ի բարօրություն աճող սերնդի է, որպեսզի մեր երեխաները այնպիսի մթնոլորտում մեծանան, որ անընդունելի համարեն ցանկացած վայրում աղբ նետելը: Շաբաթօրյակները կետային լուծումներ են աղբահանության խնդրի կարգավորման առումով, սակայն մենք կամաց-կամաց գնում ենք առաջ, մեթոդական ու բացատրական աշխատանքներն էլ իրենց արդյունքներն են տալիս: Շիրակի մարզը գոնե իրավաբանական հետ կնքված պայմանագրերի թվով մյուս մարզերի հետ համեմատած առաջին տեղում է, բացառությամբ Երևանի: 5000 ձեռնարկություններից 2000-ի հետ արդեն կան կնքված պայմանագրեր: 2018-ի սկզբին արդեն նախատեսում ենք այս գործընթացն ավարտին հասցնել»:


Նշենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում մարզում արձանագրված 337 աղբավայրերից, որոնք զբաղեցնում էին 35.5 հա տարածք, փակվել, տեղափոխվել է 228 աղբավայր: Մարզում այժմ շահագործվում է 87 աղբավայր, մնում է փակելու 22-ը, դրանց փակման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, նախագծա-նախահաշվային աշխատանքներն իրականացված են:

Շիրակի մարզպետարանի լրատվության բաժնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031