Հայրապետություն Ամենայն Հայոց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Գերագույն Հոգևոր Խորհուրդ
Մեծի Տանն Կիլիկիոյ ԿաթողիկոսՆ․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք
Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․Տ Գրիգոր Պետրոս Ի
Հայ Ավետարանական Եկեղեցի
Հյուսիսային Ամերիկայի, Ֆրանսիայի, ՄերձավորԱրևելքի Հայ Ավետարանական միություններին։
ԴԻՄՈՒՄ
Մենք՝ Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպություններս և հավատացյալ ժողովուրդը, չենք կարող թաքցնել մեր խորը մտահոգությունը և հիասթափությունը Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարի ՀԱԵ և ՎՈՒԵ համատեղ որոշման վերաբերյալ։Նախ՝ նշյալ տաճարի պատկանելության շուրջ չէ, որ պետք է որոշում կայացվեր։ Հետո էլ այն ընդունվել է մի քանի մարդկանց ներկայությամբ՝ այն էլ հապճեպ։ Եվ ընդհանրապես գյուղի հասարակության վրդովմունքն առաջացավ այն ժամանակ, երբ այսպես կոչված վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի գավթից առաքելական շրջանի գերեզմանները վայրագորեն քանդվեցին, առնվազն 700 տարվա գերեզմանները այդ հուշարձանի ինչ է, պատմության մասը չեն՞։ Կամ նույնքան հին արժեքավոր խաչքարերը ինչու՞ հեռացվեցին։ Ինչի՞ հիման վրա է համատեղ որոշման մեջ Սրբազանը պնդում,թե տաճարը երբեք առաքելական չի եղել, այն դեպքում, երբ այստեղ հանգչում են նրա առաքելական սպասավորները՝ Տեր-Մաթևոսյանները, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արյունակից Տեր-Ազնավուրյանը և այլոք։ Ինչ է ,ՅՈՒՆԵՍԿՈ-ին այս տաճարը յուր պաշտպանության տակ առնելու համար հայկակա՞ն հետքերն են խանգարում։ Հիմա ով է՞ պատասխան տալու այս վանդալիզմի համար։Գյուղը 500 ստորագրությամբ դիմել էր և՜Հայաստանի, և՜ Վրաստանի հոգևոր ու քաղաքական իշխանություններին, որպեսզի ավերված գերեզմաններից հավաքված ոսկորները ամփոփվեն տաճարի գավթում՝ խաչքարի տեղադրմամբ։ Ահա այս բնական ցանկությունն էր, որ հակասության մեջ մտավ ՎՈՒԵ-ի նկրտումների հետ։ Բոլորիս պարզ դարձավ, որ նպատակը ավելի հեռահար է, քան տաճարի որպես հուշարձան վերականգնելը։ Եվ, ընդհանրապես, սա վրաց իշխանությունների և ՎՈՒԵ-ի գործելաոճն է՝ ո՜չ արիական, ո՜չ քրիստոնեական։ Հետագայում փորձ կարվի վրաց ուղղափառ բնակչություն «կերտել» այստեղ։

Խնդրում ենք խորհել Վիրահայոց թեմը հիմնովին թարմացնելու մասին։ Հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից ՋԱՎԱԽՔ-ը դառնում է առաջնահերթություն, ուստի խնդրում ենք Ձեր առավել աջակցությունը։
Մտավորականների միություն / Ազատ Շիպակցյան /
Ջավախք ժողովրդական շարժում / Նորիկ Կարապետյան /
«Ջավախք» հասարակական կազմակերպություն / Ստեփան Հակոբյան /
«Վիրք» կուսակցություն / Դավիթ Ռստակյան /
Ք. Ախալքալաք
29.10.2017թ.



















































