Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Նոյեմբեր 30,2017 11:05

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում և հարակից տարածքներում, Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարդենյաց լեռնանցքում և Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան և Ճամբարակ քաղաքների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի տարածքում՝ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930