Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դիրքորոշումը 2018-ի հայաստանյան խնդրում. «Ժամանակ»

Նոյեմբեր 30,2017 11:22
serj

2018-ի ներիշխանական հանգուցալուծման հարցում Ռուսաստանի դերակատարության կամ վերաբերմունքի վճռորոշությունը Հայաստանում հաճախ է դառնում հանրային, քաղաքական, փորձագիտական քննարկման առարկա: Այդ քննարկումների ավանդական կրակին զգալի «յուղ» է ավելացրել նաև վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հանգամանքը, հաշվի առնելով թե՛ նրա գազպրոմյան կենսագրությունը, թե՛ առավել ևս հենց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լինելը: Իսկ քանի որ Կարեն Կարապետյանը հանդիսանում է 2018 թվականի վարչապետի պաշտոնի հավակնորդ կամ հավակնորդներից մեկը, ապա այդ հանգամանքը էլ ավելի է սրում Ռուսաստանի դերակատարության ինտրիգը, որն առանց այդ էլ միշտ եղել է բարձր:

Ռուսաստանը գործնականում մշտապես եղել է Հայաստանի իշխող համակարգի, այսպես ասած, գլխավոր հովանավորը կամ տանիքը, քանի որ իրադարձությունները ընթացել և իրերը դասավորվել են այնպես, որ միայն իշխող համակարգի որակների դեպքում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին պահել իր զգալի ազդեցության ոլորտում: Կա՞ ներկայումս, կամ ավելի շուտ 2018 թվականին ընդառաջ այդ հարցը Ռուսաստանի առաջ: Ինտրիգը խորացրեց նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում ոչ միարժեք իրավիճակ է: Մի կողմից անհնարին է թվում, որ Մոսկվայի դեմ լինելու պարագայում Սերժ Սարգսյանը գնար ստորագրման, կամ այլ կերպ ասած՝ քաղաքական ինքնասպանության: Մյուս կողմից, իհարկե, մենք բոլորս դարձանք Մոսկվայից եկող ոչ միայն բացասական, դժգոհ, այլ նաև ագրեսիվ ու նույնիսկ թշնամական արձագանքների, ընդհուպ պետական քարոզչամիջոցներով: Այստեղ, սակայն, խնդիրը թերևս այն է, որ Ռուսաստան ասվածն ամենևին միատարր հասկացություն չէ, հաշվի առնելով այն, որ այդ պետությունն առ այսօր կառավարվում է այսպես ասած ցարական, քան ինստիտուցիոնալ-մշակութային քաղաքական ավանդույթներով:

Հետևաբար, «ցարի» շուրջ մշտապես տեղի են ունենում խմորումներ, որոնց վերահսկելը ոչ միայն հեշտ գործ չէ, այլ թերևս նպատակահարմար էլ չէ, քանի որ թուլացնում է «ցարին»: Հակառակը, որոշակի «ազատությունը» այդ հարցում նրան տալիս է «ազատներին» առավել վերահսկելի պահելու, այսպես ասած՝ նրանց «ազատության պարտքի» տակ թողնելու, ոչ թե նրանց «ենթակայության պարտքի» տակ մնալու հնարավորություն: Ահա այս իրողությունները ստեղծում են հակասական իրավիճակ և տալիս են դրանից բխող իսկապես իրարամերժ ազդակներ: Ինչպես ասում են՝ «умом Россию не понять»: Եվ ուրեմն, նույնքան բարդ է միարժեք եզրակացնել՝ կանգնա՞ծ է Ռուսաստանը 2018 թվականի ապրիլին ընդառաջ Հայաստանն իր ազդեցության գոտուց դուրս թողնելու վտանգի առաջ, տեսնո՞ւմ է այդպիսի վտանգ, թե՞ ոչ: Այստեղ թերևս տեղին կլինի, կամ առավել համարժեք կլինի եզրակացնել, որ կարող է տեսնել ամեն րոպե կամ վայրկյան, ամեն հաջորդ օր:

 

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930