«Գագիկ Ծառուկյանը կատարում է իր հոգու պարտքը: Մնացածները`Հայաստանում, թե Սփյուռքում, ովքեր ունեն հնարավորություններ, կհետեւե՞ն, թե՞ ոչ, դա յուրաքանչյուրի խղճի, պատվի եւ արժանապատվության խնդիրն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին`Արցախում զորամաս կառուցելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նաեւ ուղե՞րձ է մյուս ունեւորների համար:
Հիշեցնենք, օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Արցախում զորամաս է կառուցելու:
«Ի վերջո, իրական հայրենասիրությունն ահա այսպիսի գործերով է երեւում, ոչ թե աղմուկներով, ինչ-որ ներդրումային միջանցիկ քամիներով, որոնց կյանքի տեւողությունն ընդամենը մի քանի ժամ է`սոցիալական ցանցերում եւ էկրաններին`PR քամիներ անելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ