Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը ներկայացրեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի անդամակցության շրջանակներում ստանձնած պարտավորությամբ: Նախագծով առաջարկվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հասկացություն ձեւակերպել, դրա հետ կապված սահմանում է գույքի սառեցման պարտականություն, ինչպես նաեւ ՀՀ ՔրՕր-ում զանգվածային ոչնչացման զենքի տարածման հանցակազմը համապատասխանեցնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջներին: ԿԲ պատասխանատուները բացատրեցին, որ սա իրենից ենթադրում է, որ այն անձինք, որոնք զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման հարցերի մեջ ներգրաված են, այդ անձանց գույքը պետք է սառեցվի, նրանց ակտիվների անհասանելիություն ապահովվի, սահմանվի պատժամիջոցներ:
Առաջարկվում է նաեւ 50 մլն ՀՀ դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքների դեպքում պահանջ դնել, որ վճարումը բացառապես իրականացվի անկանխիկ եղանակով:

Ըստ Աբրահամյանի, ըստ էության բավականին փոքր խումբ է սրա ազդեցությունը կրելու, քանի որ այդ 5.7 տոկոսից մի մասն էլ անկանխիկ գործարքներ են եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































