Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրմշտոց ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ. ցուցարարները փակեցին փողոցը (Տեսանյութ ու ֆոտոշարք)

Հունվար 10,2018 13:36

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց քիչ առաջ բողոքի ցույց անող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց տեղի ունեցավ: «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համախոհները որոշեցին փակել Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածը, ոստիկաններն էլ ուժ գործադրելով նրանց փորձում են հեռացնել երթեւեկելի հատվածից:

Խնդիրն այն է, որ «Հանուն Հայաստան պետության» ընդդիմադիր ճակատի անդամներից Կարապետ Ռուբինյանը մտավ քրեակատարողական վարչություն, իսկ դուրս գալուց հետո հայտարարեց, որ իրեն ընդունել է ոչ թե վարչության ղեկավարը, այլ նրա տեղակալը, որը հստակ ոչինչ չի ասել:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են «Սասնա ծռերի» անդամներից հացադուլավոր Արմեն Բիլյանին տեղափոխել պատշաճ պայմաններով քրեակատարողական հիմնարկ:

Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ պետի տեղակալը խոստացել է Արմեն Բիլյանի խնդրին անդրադառնալ, սակայն քաղաքացիները խոստումներին չեն հավատում:

Հավելենք, որ Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է 23 օր, իսկ «Սասնա ծռեր» խմբի գործով մյուս ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը՝ 21 օր:

Բողոքի ցույցը այս պահին ավարտվեց, իսկ ցուցարարները վերադառնում են դատարան, որտեղ շարունակվելու է «Սասնա ծռերի» գործով այսօրվա նիստը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031