Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռաբլուրը լայնանում է…». Խանդոյանը հիշեց Հացպանյանին

Հունվար 24,2018 17:57

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», հանդես եկավ հայտարարությամբ՝ ցավակցություն հայտնելով ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ:

Խանդոյանն ասաց, որ Հացպանյան իր ու իր ընկերների զինակիցն է եղել: «Մենք վերցրել ենք երկիրը պաշտպանելու բեռը, եւ, ցավոք, այսպես կորցնում ենք մեր ընկերներին: Խորը վիշտ է, որ ամեն օր կորցնում ենք մեր խոշտանգված երկրի պաշտպաններին, հուղարկավորում երկրի ապագան»,-ասաց նա:

Ապա Արայիկ Խանդոյանը հավելեց. «Եռաբլուրը լայնանում է…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031