Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի հետ միջադեպի մասին՝ «Խնդրում եմ չշահարկել դա»

Հունվար 29,2018 22:00

ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողները պարոն Սարգսյանից հետաքրքրվեցին Հայաստանից նրա հեռանալու մասին:

Լրագրողների այն հարցին՝ արդյոք իր եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի միջեւ միջադեպ տեղի ունեցե՞լ է, որի պատճառով էլ Սարգսյանը լքել է Հայաստանը, վերջինս պատասխանեց. «Սուտ է, չի եղել նման բան, եւ խնդրում եմ չշահարկել դա»:

Հիշեցնենք, որ պարոն Սարգսյանը ՀՀԿ-ի առաջարկը՝ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն լինել-չլինելու վերջնական որոշումը կկայացնի քաղաքական ուժերի հետ հանդիպումներից հետո: Մինչ ՀՅԴ-ի հետ հանդիպումը պարոն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031