Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովաքիոյ խօսնակը դատապարտեց Ցեղասպանութիւնը. «Ասպարեզ»

Հունվար 31,2018 10:30 Share

«Ասպարեզ». Սլովաքիոյ խորհրդարանի նախագահ Անտրէ Տանքօ դատապարտեց Օսմանեան կայսրութեան տարածքին վրայ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքին իրականացած Հայոց Ցեղասպանութիւնը:

Ըստ «ԹԱՍՍ»-ի՝ նման յայտարարութեամբ ան հանդէս եկաւ իր հայ գործընկեր Արա Բաբլոյեանի հետ Պրաթիսլաւայի մէջ տեղի ունեցած հանդիպումէն ետք: «Հայերը ցեղասպանութիւն վերապրած են, անոնք յարձակումներու թիրախ եղած են եւ շատ բան հանդուրժած, քանի որ քրիստոնէական կղզի եղած են Օսմանեան կայսրութեան մէջ», ընդգծեց Սլովաքիոյ խորհրդարանի նախագահը՝ աւելցնելով, որ հայերը ժամանակակից պատմութեան մէջ եղած են առաջին ժողովուրդը, որ ցեղասպանութիւն տեսած է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել