Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը խոսել է նախագահի նոր կերպարի մասին (Տեսանյութ)

Հունվար 31,2018 15:22

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ԵՊՀ-ում գիտխորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Ապրիլից հետո, անկախ նրանից, թե ով կլինի հանրապետության նախագահը, մենք մտնելու ենք նոր շրջան, որտեղ անցած 26 տարիների փորձից հետո, երբ երկիրը կառավարվել է նախագահական կամ համարյա նախագահական համակարգով, անցնելու ենք խորհրդարանական համակարգի, որն էապես տարբերվում է նախորդից: Իհարկե, կառավարման պարզության տեսակետից ամենապարզը` վերեւից ներքեւ 5-6 տարի կառավարելն է` կախված երկրից, բայց սկզբունքային համակարգ ստեղծելու համար, որը հնարավորություններ տա ավելի ամուր քաղաքացիական հասարակություն ստեղծել, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդել, ստեղծել իշխանության համապատասխան հակակշիռներ` ժամանակի ընթացքում, դա կառավարման խորհրդարանական համակարգն է, որը շատ ավելի ժամանակակից է, արդիական»:

Արմեն Սարգսյանի ձեւակերպմամբ, ոչ հաջորդ վարչապետը, ոչ էլ նախագահը հերթական վարչապետն ու նախագահը չեն լինելու. «Հանրապետության հաջորդ վարչապետը չի լինելու համարով ասենք 13 կամ 14-րդ, կամ 15-րդ վարչապետը, որովհետեւ նախորդ բոլոր վարչապետները հիմնականում աշխատել են նախագահական համակարգով` որոշակի սահմանափակ իրավասություններով, հաջորդ վարչապետը հստակ հաշվետու է լինելու կառավարության եւ Ազգային ժողովի առաջ, աշխատելու է համատեղ հանրապետության նախագահի հետ: Իսկ հաջորդ նախագահը լինելու է մի նոր հանրապետության նախագահ, որի վրա դրվելու է մի պարտականություն` ձեւավորել հաջորդ նախագահի կերպարը, մշակույթը, բովանդակությունը, որովհետեւ եթե նախագահության 7 տարիներին սխալ մշակույթ, սխալ տրադիցիա ստեղծեցիր, հետո փոխելը դժվար է լինելու: Սա շատ լուրջ փոփոխություն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031